Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ է բռնկվել Երևանի «Դարոյինք» ՍՊԸ արտադրամասերից մեկում․ տանիքում կան արգելափակված աշխատակիցներ

analitik.am

Հուլիսի 16-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեում՝ «Դարոյինք» ՍՊԸ-ի տարածքում։
Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և երկու ավտոսանդուղք։

Պարզվել է, որ արտադրամասի տանիքում կան արգելափակված աշխատակիցներ։

Փրկարարները տանիքից իջեցրել են 3, իսկ 4-րդ հարկից տարհանել՝ 25 աշխատակցի։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։33-ին, մարվել՝ 14։44-ին։ Այրվել է «Դարոյնք» ՍՊԸ-ի 4-րդ հարկում գտնվող հոսքագծի հաստոցը (մոտ 12 քմ)։

Նույն շարքից