Հասարակություն Ռազմական 

Առաջին անգամ գերազանց արդյունավետությամբ կիրառվեցին հայկական արտադրության ԱԹՍ-ները․ Հակոբ Արշակյան

analitik.am

Այս օրերին առաջին անգամ գերազանց արդյունավետությամբ կիրառվեցին հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերը՝ պաշտպանական խնդիրների լուծման նպատակով։ Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Վերջին տարիների ընթացքում ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները մշակել են տարբեր տեսակի, թե՛ հարվածային, թե՛ հետախուզական նշանակության սարքեր, որոնք նախատեսված են ռազմական տարբեր իրավիճակներում խնդիրներ լուծելու համար։ Այս օրերին օգտագործվել են հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մի փոքր մասը միայն»,-նշել է նա։

Նույն շարքից