Հասարակություն Պատահարներ Ռազմական 

Քաղպաշտպանության համակարգի աշխատանքը բարձր եմ գնահատում․ Չոբանյան

analitik.am

Այսօրվա առանձնահատկությունն այն էր, որ քաղպաշտպանությունը հիմնված էր ԱԹՍ-ներից պաշտպանության հիման վրա, ինչը, ըստ էության, նորություն էր։ Իջևանում տեղակայված ճգնաժամային կենտրոնի ճեպազրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Այս օրերին իրականացրել ենք ապաստարանային գույքի համալրում՝ ծածկոցներ, լապտերներ, ջրի պաշարների հնարավորություններ, որոնք հնարավորություն կտան ապաստարաններում մարդկանց պատսպարումն առավել արդյունավետ դարձնելու համար»,- ասաց մարզպետը։

«Այսօրվա առանձնահատկությունը՝ ԱԹՍ-ների կիրառությունը, մեզ թույլ չտվեց շատ աշխատանք իրականացնել։ Սակայն կարողացանք արձանագրել բոլոր դեպքերը և բոլոր թերությունները։ Այս օրերի ընթացքում եղել է 51 դեպք, որոնցից 4-ը ենթակառուցվածքային, 4-ը տրանսպորտային միջոցների, 2-ը ընտանի կենդանիների, 41-ը ՝ շինությունների։  41 շինություններից 29-ը շինություն վնասվել է մինչև այսօր, իսկ 22-ը՝ այսօրվա ընթացքում։ Շինություններից երկուսը ենթական են լիարժեք վերականգման, իսկ մնացածները՝ թերևս մասնակի հիմնանորոգումներով»,-նշեց Չոբանյանը։

Մարզպետն ասաց, որ Բերդ համայնքում ուսումնասիրել են շինարարական ռեսուրսները, այդ թվում նաև հաշվառել են այնանձանց, ովքեր վերադարձել են հայրենիք և համավարակի պատճառով չէին մեկնել արտագնա շինարարական աշխատանքի։

Մարզպետի խոսքով՝ ենթակառուցվածքների խնդիրը ևս լուծվել է, մնացել են երկու ջրագիծ, որոնք վերանորոգելն այս պահին ուղղակի հնարավոր չէ՝ ավելի անվտանգ պայմաններ են անհրաժեշտ։

 

Նույն շարքից