Սպորտ 

Մեսսին բացառիկ ռեկորդի հեղինակ է դարձել

analitik.am

«Բարսելոնայի» ավագ Լեոնել Մեսսին Իսպանիայի ավարտված առաջնությունում լավագույնն է մի քանի ցուցանիշներով:

Արգենտինացին առաջնության լավագույն ռմբարկուն է (25 գոլ): Բացի դրանից, նա նաև ամենաշատ գոլային փոխանցումների հեղինակն է՝ 21 փոխանցում: Այսպիսով, Մեսսին ռեկորդային 7-րդ անգամ կստանա Պիչիչի մրցանակը, որը տրվում է Լա Լիգայում մրցաշրջանի լավագույն ռմբարկուին:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Լա Լիգային չեմպիոն հռչակվեց Մադրիդի «Ռեալը»:

 

Նույն շարքից