Սպորտ 

Տեղի ունեցավ շախմատի համահայկական առցանց մրցաշար

 

Հուլիսի 20-ին՝ Շախմատի միջազգային օրը, Երևանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության հետ գործընկերությամբ կազմակերպեցին շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար:

Էլեկտրոնային ուսուցման գործընկերն էր ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը: Մրցաշարը տևեց 2 ժամ՝ 22 երկրներից ընդգրկելով 850-ից ավելի շախմատիստներ, որոնցից  52-ը՝ ՖԻԴԵ-ի տարբեր կոչումներով:

Հիմնական մրցանակը նվաճեց գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը, կանանց պայքարում առաջինն էր կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, մինչև 10, 12 և 14 տարեկանների մրցամարտում համապատասխանաբար հաղթող ճանաչվեցին Գարիկ Շարաջյանը, Գագիկ Նավոյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էմին Օհանյանը:

Վետերանների պայքարում 1-ին տեղը զբաղեցրեց Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը, իսկ մինչև 2000 վարկանիշ ունեցողների շարքում՝ Արամ Վարդանյանը:

Բոլոր արդյունքները նախնական են և վերջնականապես կհաստատվեն մրցաշարի ավարտից 48 ժամ հետո:

Հիշեցնենք, որ Շախմատի համաշխարհային օրը հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2019թ. դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունված 74/22 բանաձևի հիման վրա, որը ներկայացվել է Հայաստանի կողմից:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից