Հայաստան Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը հայտնի օրենքը կարող է ստորագրել վերջին օրը, եթե մինչ այդ Նիկոլ Փաշինյանից «մուշտի» չստանա. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԱԺ-ի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելու համար նախատեսված 21-օրյա ժամկետը: Սարգսյանը, ինչպեսև ենթադրվում էր, ո՛չ ստորագրեց այն, ո՛չ էլ ուղարկեց ՍԴ՝ սահմանադրականությունը որոշելու։

Թվում էր, թե ԱԺ նախագահը չի օգտվի 5-օրյա ժամկետից և առաջին իսկ օրը կհրապարակի այս նախագիծը, քանի որ դրանից հետո միայն կդադարեցվեն ՍԴ 3 անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները, սակայն Միրզոյանը, ինչպես երևում է, որոշել է խաղալ ոմանց նյարդերի հետ և հնարավորինս ձգել ինտրիգը։

Մինչդեռ մի քանի օր առաջ, մեր հարցին ի պատասխան, վստահեցրել էր, թե ժամկետը լրանալուն պես «հաճույքով» կստորագրի նախագիծը։ Ինչո՞ւ է ԱԺ խոսնակը հետաձգում «հաճելի» պահը, գուցե փորձում է ընդգծել իր դերակատարումն այս գործընթացում կամ հասկացնում է, որ այնքան էլ «հաճելի» պրոցես չէ։

Նրա շրջապատը չի բացառում, որ Միրզոյանը ստորագրի վերջին օրը, եթե մինչ այդ Նիկոլ Փաշինյանից «մուշտի» չստանա»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից