Հայաստան Քաղաքականություն 

Հին լևոնականներն իրար շատ լավ են հասկանում

analitik.am

«Իրավունք» թերթը գրում է. ««Նոր Հայաստանում» բարձրաստիճան պաշտոնյաների ոտքի տակ կարծես թե հողն այնքան էլ ամուր չէ: Մի օր մեկը պաշտոն է ստանում, սակայն մի քանի ամիս անց պարզվում է, որ տվյալ անձը կասկածելի անցյալ ունի, կամ «անաչառագույն» Նիկոլ Փաշինյանի սահմանած անհասկանալի դրույթներին չի համապատասխանում:

Սակայն «Նոր Հայաստանում» կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գործող իշխանություններին այնպես են շողոքորթում, այնպես հաճոյանում, որ թվում է տվյալ անձանց հետ կապված որևէ «չեպե» լինել չի կարող:

Նրանցից ամենակարկառուն դեմքն օրինակ` ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Հակոբ Արշակյանի ոտքն այսօր ամենապինդն է: Դե ինչ խոսք, հին լևոնականներն իրար շատ լավ են հասկանում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից