Գլխավոր Հասարակություն 

Կործանիչ էր. Լեհաստանը դուրս է գալիս Ստամբուլյան կոնվենցիայից

 

Լեհաստանը պատրաստվում է դուրս գալ Ստամբուլյան կոնվենցիայից, որը վավերացրել է 2015 թվականին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Լեհաստանի Արդարադատության նախարար Զբիգնև Զիոբրոն հայտարարել է, որ փաստաթուղթը կործանիչ էր հասարակության համար, քանի որ դպրոցներից պահանջել է ուսումնական ծրագրում ներառել դասաժամեր, որոնք վերաբերում են գենդերին: Նախարարը նշել է, որ վերջին տարիներին երկրում իրականացված բարեփոխումներն ավելի լավ են կանանց պաշտպանում բռնությունից:

Լեհաստանի կառավարությունը պատրաստվում է կոնվենցիայից դուրս գալու գործընթացը սկսել արդեն երկուշաբթի օրվանից: Նախարարի խոսքերով, փաստաթուղթը խախտում է ծնողների իրավունքները և պարունակում է իդեոլոգիական բնության տարրեր:

Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են առաջ տանել ավանդական ընտանեկան արժեքները:

 

 

  •  
  •  
  •  
  • 7
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    9
    Shares

Նույն շարքից