Բարի օր Իրավական Քաղաքականություն 

Արտակ Գևորգյանը շարունակում է պաշտոնավարել. նա պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը

analitik.am

Երեկ՝ հուլիսի 27-ին, որոշ լրատվականներ տեղեկություններ տարածեցին այն մասին, որ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել՝ նրան զրկելով համայնքապետի լիազորություններից:

Ըստ հրապարակումների, Գևորգյանը 2004 թ., հանդիսանալով Շիրակի մարզի Մարալիկ համայնքի, այնուհետև 2017թ. Անի խոշորացված համայնքի ղեկավար, ՀՀ օրենքի համաձայն՝ իրավասու լինելով իր լիազորություններն իրականացնել աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, իրավասու լինելով ընդունել որոշումներ, արձակել կարգադրություններ, կազմել արձանագրություններ, լիազորված լինելով տնօրինել համայնքի բյուջեի միջոցները՝ ապահովել դրանց նպատակային օգտագործումը, ստորագրել ֆինանսական փաստաթղթեր, պաշտոնեական դիրքն օգտագործելով, միասնական հանցավոր մտադրությամբ վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված ուրիշի՝ համայնքի խոշոր չափերի գույքը և անձնական այլ դրդումներով կատարել պաշտոնեական կեղծիք:

Այսօր Analitik.am-ի հետ զրույցում պարոն Գևորգյանը նշեց, որ մեղադրանքն անհիմն է, իսկ ինքը շարունակում է պաշտոնավարել. «Արտեմ Մանուկյանը, ով հանդիսանում է համայնքապետարանի վարորդը, զուգահեռ աշխատել է նաև Մարալիկի դատարանում, որպես կարգադրիչ»:

Պարոն Գևորգյանի խոսքերով, վարորդն աշխատել է նաև ոչ աշխատանքային օրերին և ստացել իրեն հասանելիք գումարը. «Առաջին ատյանի դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի կողմից անօրինաբար որոշում կայացվեց իմ, աշխատակազմի ղեկավարի, վարորդի նկատմամբ՝ համապատասխանաբար 1, 2, և 3 տարվա պատիժ նախատեսելով յուրաքանչյուրիս: Դատարանի վճիռը միանշանակ օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում բողոքարկելու ենք»։

Մեր զրուցակցի խոսքերով, հարցը քաղաքական բնույթ է կրում. «Ինչպես երևում է վճռից էությունը ոչ թե երևույթն է կամ գործի բարդությունը, այլ Անի համայնքի ղեկավարի այդքան ծանր ու անձեռնմխելի աթոռին տիրանալը, որը դարձյալ անհնար է»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից