Հայաստան Քաղաքականություն 

Չեմ հասկանում՝ Մակունց Լիլիթին ինչի՞ համար եք քննադատում․ քաղաքագետ

analitik.am

Քաղաքագետ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Չեմ հասկանում՝ Մակունց Լիլիթին ինչի՞ համար եք քննադատում

Ի՞նչ էիք սպասում, ի՞նչ պիտի ասեր որ: Արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների, աշխարհաքաղաքականության, տարածաշրջանային քաղաքականության, պատմության ու պատմության սոցիոլոգիայի մասին զրո պատկերացում ունեցող այս աղջկանից ի՞նչ էիք ակնկալում: Իր ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, չգիտի թե Օսմանյան Կայսրությունն ինչով է տարբերվում Հանրապետական Թուրքիայից, պատկերացում չունի Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական նպատակների մասին, Մոսկվայի պայմանագիրը Կարսի պայմանագրից չի տարբերում, կարծում է՝ արտաքին քաղաքականությունը ՀԺ-ում դեղին հոդված տպելու նման մի բան է: Մակունցից ավելին ակնկալելը նույնն է, ինչ ակնկալել, որ մի օր կարելի է Նիկոլ Փաշինյանի ռուսերենով հարցազրույց լսել՝ առանց ծիծաղելու...
Մակունցից ու ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի մյուս կոճակ սեղմողներից ակնկալեք, որ սահմանադրական կարգը տապալելու և սեփական թիմակիցների կոռուպցիոն բողկերը սվաղելու մաստեր-կլասներ տան: Թե չէ՝ Թուրքիա, հայ-թուրքական հարաբերություններ, քաղաքականություն, անվտանգություն... Հանգիստ թողեք այս աղջկան»:

Նույն շարքից