Բարի օր Քաղաքականություն 

Մոսկվայի հայերի ջանքերով հաջող իրացված հայկական ծիրանից մինչև մեքսիկական ձմերուկի շուրջ պար. Նարեկ Մալյան

analitik.am

Հերոս կարող է լինել նաև ծիրանը, իսկ այդ հարցն առաջացավ, որովհետև, ի տարբերություն ադրբեջանցիների, Մոսկվայում հայ գործարարների թիկունքում չկա պետություն․ վարչապետը թքած ունի հայ գործարարի լոբբիստական շահերի վրա։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը։

«Հերոս կարող է լինել ծիրանը, ոչ մեկ չի խորանում, թե ինչի է ծիրանը հերոս, ինչի՞ ենք հայերով կպնում այդ հարցին, չենք կպնում չէ՞, որ ծիրան ուտենք: Ինչի՞ց առաջացավ այդ հարցն՝ առաջացավ, որովհետև ի տարբերություն ադրբեջանցի գործարարների, հայ գործարարների հետևում Մոսկվայում չկա պետություն: Մեր ղեկավարը, մեր վարչապետն ամենաբարձր ծառից թքած ունի հայ գործարարի լոբբիստական շահերի վրա Մոսկվայում և ամեն տեղ, ըստ էության»:

Մալյանի խոսքով՝ երբ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն իր ենթակա գործարարների միջոցով արգելեց հայ գործարարներից ծիրան ընդունելն, իսկ հայկական պետության ղեկավարը ոչինչ չարեց․«Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չարեց, փոխարենն արեցիք դուք՝ Մոսկվայի հայերը, հավաքվեցիք, օգնեցիք հայ գործարարին, որպեսզի իրացնի իր այդ մի օրվա ծիրանը, ընդ որում բավական հաջող ստացվեց դա։ Դրա շուրջ հավաքվել էիր գործարարներ, հասարակ մարդիկ և այլն»:

Մալյանը նշեց, որ դրանով, սակայն, հաջորդ օրվա ծիրանի, բադրջանի, բիբարի և այլնի խնդիրը մնում է չլուծված. «Դա էլ չեն կարող իրացնել, ժողովուրդ ջան, բայց ոչ թե դուք դա չեք անի, այլ չեք կարող, դուք չեք կարող ամեն անգամ գնալ այդ ֆուռերից լիքը բադրջան գնել, որը ձեզ պետք չի: Դա կարող է լինել մեկանգամյա ակցիա, երբ պետությունն ինչ-որ պահին թուլացել է, գնանք սատար լինեք այդ գործարարներին, բայց ո՞ւր է պետությունը, լուծե՞ց այդ հարցը՝ ոչ, չլուծեց, այլ մուտացիայի ենթարկվեց այդ հարցի լուծումն, այսպես ասեմ, տնական տարբերակով՝ ժողովրդի ուժերով»:

Մալյանը նշեց, որ այդ հարցն այնքան մուտացվեց, որ հայրենասիրություն դարձավ ոչ թե բերքն իրացնելով օգնելն, այլ Հայաստանում աճող որևէ համեղ մրգի շուրջ պարելը. «Բանը հասավ նրան, որ ոչ թե հայկական ծիրանը, որը չի իրացվում Մոսկվայում, այն իրացնելն է հայրենասիրության դրսևորում, այլ ուղղակի Հայաստանում ինչն է համով աճել, դրա շուրջ պարելն է արդեն ոնց որ դարձել… ես չգիտեմ ինչի դրսևորում: Մասնավորապես՝ ես տեսա, որ Լոս Անջելոսի սուպերմարկետում մարդիկ ձմերուկների շուրջ պարում են, ընդ որում պարում են «Գետաշեն», ընդ որում պարում էին այնպիսի հայրենասիրական դեմքով, որը ես չունեի, երբ նույն այդ երգի տակ 15 տարեկանում դասակով երգելով քայլում էի այդ երգի տակ: Այդ մարդիկ լուրջ դեմքով վերցրել էին ինչ-որ, չգիտեմ որտեղի ձմերուկ՝ ենթադրենք Թուրքիայի, Մեքսիկայի կամ չգիտեմ որտեղի ձմերուկ ու շուրջբոլորը պարում էին: Ինչի՞, ժողովուրդ, եթե ինչ-որ մեկը կարող է բացատրել, որ Ամերիկայի սուպերմարկետում այդ ջեմերի, մեքսիկական ձմերուկի շուրջբոլորը պարելն ի՞նչ օգուտ է տալիս Հայաստանի Հանրապետությանը, որևէ հայի, մեր կռվին, մեր պատերազմին, մեր պայքարին, մեր տեսլականին, մեր ինչ-որ բանին, եթե դա օգուտ է տալիս, բացի ծիծաղի առարկա լինելուց, ես ասեմ՝ հարց չկա, ներող, ես սխալվել եմ, դա շուտ օգուտ էր տալիս, որ մարդիկ Լոսում ձմերուկի ու ջեմերի շուրջ Գետաշեն երգելով պարել են: Եթե հայրենասիրությունը դա է, ուրեմն ես սխալ հայ եմ»:

Ամբողջական եթերն այստեղ

Նույն շարքից