Իրավական Տեսանյութեր 

Ես կարող էի չգալ ԱԱԾ, բայց եկա. Արթուր Վանեցյանը հրաժարվել է բացատրություն ներկայացնել

analitik.am

 

 

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով հրավիրվել էր ԱԱԾ բացատրություն տալու, քիչ առաջ դուրս եկավ շենքից:

«Ծանր հրետանին եկավ»,-ծիծաղելով հայտարարեց նա՝ արձագանքելով հայտնի ցուցարար կնոջը, ում միայն ձայնն էր լսվում ԱԱԾ շենքի մոտից:

Վանեցյանը լրագրողներին հայտնեց, որ իրեն հրավիրել են անհեթեթ գործի շրջանակներում, որևէ կարգավիճակ չունի. «Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրվել եմ բացատրություն տալու համար:

Ուզում եմ նշել, որ որևէ պարտավորություն չունեի գալու, սակայն հարգելով ինստիտուտը, այցելել եմ, սակայն հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց»:

Արդյո՞ք իրեն հրավիրել են պաշտոնական դիրքի չարաշահման գործի շրջանակներում, Վանեցյանն ասաց, թե չգիտի ինչ շրջանակներում կարող է խոսել, երևի ճիշտ կլինի, եթե փաստաբանը պատասխանի. «Իրականում այս գործը ոչնչի մասին է, հերթական շինծու և քաղաքական նպատակներ հետապնդող գործն է:

Վերջին 8 ամիսներին իշխանությունները փորձում են իմ նկատմամբ իրականացնել որևէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը: Շատ լավ գիտեք, որ իմ հասցեին հնչեցված մեղադրանքներից որևէ մեկը չի հաստատվել: Ինչպես դրանք, այնպես էլ այս «մեղադրանքը» հօդս է ցնդելու»:

 

 

Նույն շարքից