Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Տենդենցը տանում է նրան, որ պետությունները հրաժարվում են հավաքների ազատությունը սահմանափակելուց

analitik.am

 

 

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ կազմակերպված առցանց քննարկումը «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով:

Քննարկման մասնակիցները կներկայացնեն արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումների վերաբերյալ իրենց դիրքորոշումները, կառաջարկեն իրենց մոտեցումները:

Քննարկման արդյունքում ձևավորված առաջարկները կուղարկվեն պետական իրավասու մարմիններին:

Քննարկման ժամանակ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ Հայաստանի հետ միևնույն ժամանակ արտակարգ դրություն հայտարարած Լատվիան հունիսի 9-ից արդեն անցել է սովորական ռեժիմի, խաղաղ հավաքները թույլատրվում են, Էստոնիայում առհասարակ արտակարգ դրությունն ավարտվել է մայիսի 18-ին, ըստ այդմ վերացվել են նաև սահմանափակումները հավաքների մասով, Վրաստանը համապատասխան հայտարարությունն արել է մինչև հուլիսի 15-ը և այդպես շարունակ:

Մելիքյանի խոսքերով, տենդենցը տանում է նրան, որ պետությունները դեռոգացիաները վերացնում են:

Իրավապաշտպանը կողմ է, որ սահմանափակումներ լինեն, սակայն կարծում է, որ պետք է քննարկել դրանց չափը, որպեսզի համաչափությունը պահպանվի:

ՄԻՊ Արման Թաթոյանն իր հերթին հայտարարեց, որ պետությունը հնարավորություն ունի սահմանափակումներն իրականացնել նաև առանց արտակարգ դրություն հայտարարելու:

 

 

Նույն շարքից