Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն 

41 տարեկանում մահացած ՊԵԿ աշխատակիցը վարակված էր կորոնավիրուսով

analitik.am

Analitik.am-ի աղբյուրի փոխանցմամբ, 41 տարեկան հասակում մահացած ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 9 բաժնի պետ Ռաֆաել Գյուլասարյանը վարակված է եղել կորոնավիրուսով:

Ավելի վաղ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.

Խորը ցավով հայտնում ենք, որ 41 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է փորձառու մասնագետ և պատասխանատու աշխատակից ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 9 բաժնի պետ Ռաֆաել Գյուլասարյանը: 

Նա կարևոր ներդրում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ:

ՊԵԿ անձնակազմը ցավակցում է Ռաֆաել Գյուլասարյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

Նույն շարքից