Գլխավոր 

Հայաստանի այսօրվա իշխանությունները շատ ջերմ, ընկերական հարաբերություններ ունեն Ջորջ Սորոսի կառույցների հետ. «Газета.Ru»-ի ծավալուն հոդվածը

analitik.am

 

«Газета.Ru»-ն հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին՝ նշելով, որ վերջինս ու Սորոսի հիմնադրամն անբաժանելի են:

Հոդվածի հեղինակի խոսքերով, իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը փորձում էր ցույց տալ իբր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում այդքան էլ լոյալ չեն եղել Ռուսաստանի նկատմամբ, այնինչ հայտնի է, որ ՀՀ գործող վարչապետի օրոք երկրի գլխավոր պաշտոնները սկսել են զբաղեցնել Սորոսի հիմնադրամի հետ կապ ունեցողները: Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին, ով ժամանակին ձու էր նետում Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ուղղությամբ:

Խոսք կա նաև ՀՀ ՀՔԾ պետի եղբոր մասին, որ Սորոսի հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահն է:

Հոդվածում հիշատակվում է նաև Զարեհ Սինանյանի անունը: Նա Գլենդելի նախկին քաղաքապետն է ու մամուլի պնդմամբ, հանդիսանում է ԼԳԲՏ  համայնքի իրավունքների պաշտպան: Սինանյանն անցած տարի անգամ մրցանակ է ստացել «Equality Armenia»-ի կողմից, որը Հայաստանում զբաղվում է գենդերային թեմաների լուսաբանմամբ և միասեռ ամուսնությունների քարոզով:

Հիշատակում կա նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասին, ով համարվում է Հայաստանում Սորոսի հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանի «մարդը»:

Հոդվածի հեղինակը խոսում է նաև Սորոսի հիմնադրամի կողմից Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար 600 միլիոն դոլար նվիրաբարելու մասին:

Նորությունն ինքնին դրական է, սակայն հետաքրքիր է, որ Հայաստանն Ուկրաինայի հետ ետխորհրդային երկրներում միակն է, որը նման աջակցության է արժանացել հայտնի միլիարդատիրոջ կազմակերպության կողմից:

Հոդվածում խոսք կա նաև «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ու շարժման ղեկավար Նարեկ Մալյանի մասին, ովքեր պայքարում են Սորոսի հիմնադրամի դեմ: Նշվում է, որ շարժումը փաստացի ռեպրեսիայի է ենթարկվում Փաշինյանի ուժայինների կողմից:

Հիշատակվում է այն, թե ինչպես է Նարեկ Մալյանը բերման ենթարկվել տարվա սկզբին: Այդ ժամանակ բերման ենթարկվեցին նաև Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Փարձագետները խոսում են նաև Հայաստանում ռուսական բիզնեսի համար ստեղծվող խնդիրների մասին, ինչի մասին խոսել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Այս պարագայում մնում է միայն մեկ եզրահանգում անել՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները շատ ջերմ, ընկերական հարաբերություններ ունեն Ջորջ Սորոսի կառույցների հետ»,-գրում է լրատվամիջոցը:

 

Նույն շարքից