Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ներդրվելու է սոցիալական աշխատողների ինստիտուտը, որի միջոցով էականորեն սահմանափակվելու են ծնողների իրավունքներն. Անի Հովհաննիսյան

analitik.am

«Անվտանգ կրթություն» հարթակի հիմնադիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանն արդեն հանձնարարեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ՛՛Երեխաների իրավունքների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ ներկայացնել:

Ասեմ, որ այդ փոփոխությամբ դպրոցներում ներդրվելու է սոցիալական աշխատողների ինստիտուտը, որի միջոցով արդեն էականորեն սահմանափակվելու են ծնողների իրավունքները, քանի որ ծնողներն այլևս չեն կարող երեխաներին դաստիարակության նպատակով բազմաթիվ նկատողություններ անել՝ դա կարող է դիտարկվել որպես հոգեբանական բռնություն: Եթե մի օր ձեր տղան գա և ասի, որ ինքն ուզում է աղջիկ լինել, դուք չեք կարողանա նրան բացատրել, որ դա լավ չէ, քանի որ դա դպրոցի սոցիալական աշխատողը կարող է դիտարկել՝ որպես երեխայի իրավունքների սահմանափակում և օրենքով որոշ ժամանակով զրկել ձեզ երեխայի հետ շփվելու իրավունքից՝ երեխային հանձնելով խնամատար ընտանիքին:

Ի դեպ, այս մասին դեռևս երկու տարի առաջ ուղիղ եթեր եմ արել, մանրամասն ներկայացրել եմ, այժմ արդեն իրականացնում են, արդեն մտել են մեր տները և արդեն ռեալ սպառնում են երեխաներին, մի քիչ էլ սպասենք, արդեն միակ տարբերակը կմնա հանձնվելը:

Նույն շարքից