Ուկրաինայում քննարկում են 2028 կամ 2030 թվականների օլիմպիական խաղերի անցկացման համար նախատեսված երկրների մրցույթին մասնակցելու հնարավորությունները: Այս մասին հայտնել են նախագահ Վլադիմիր Զելենսկիի մամուլի ծառայությունից:
«Նախագահի օգնական Անդրեյ Երմակը վստահություն է հայտնել, որ սա շատ լավ հնարավորություն կլիներ ցույց տալու, թե ինչպես է Ուկրաինան պատրաստվում է ներգրավվել օլիմպիական խաղերի անցկացման համար երկրների պայքարին»,- նշվում է հայտարարության մեջ:
Ուկրաինան ներկայումս փորձում է հնարավորություններ ստեղծել Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի՝ Կիև այցի համար: