Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Պահանջում եմ, որ Արայիկ Հարությունյանն իր անհիմն մեղադրանքներին ներկայացնի փաստեր.Անի Հովհաննիսյան

analitik.am

ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը փոխարեն ներկայացված հստակ փաստերին արձագանքի, չնայած ոնց արձագանքի... հերթական անգամ անանուն և անհիմն մեղադրանքներ է հնչեցնում:

Ես կրթական չափորոշիչներին դեմ արտահայտվող մարդկանցից մեկն եմ, և դեռևս երկու տարի առաջ եմ ահազանգել այս վտանգի մասին և հիմա հայտարարում եմ, որ կրթական նոր չափորոշիչները մշակողներն իրականացնում են Սորոսի հիմնադրամի պատվերը, որի ղեկավարը՝ Ջորջ Սորոսը, Թուրքիայի մեծ բարեկամն է, ով կոչ է անում բոլորին օգնել Թուրքիային: Ես ունեմ վերոնշյալի բոլոր փաստերը:

Հիմա պահանջում եմ, որ Արայիկ Հարությունյանը ներկայացնի փաստեր, որ ես Զորավար Անդրանիկին թուրքերին հանձնող, Հայաստանի անկախության վերականգնմանը դեմ արտահայտվող եմ:

Հորդորում եմ ԿԳՄՍՆ-ում ուշքի գան, չեն կարողանալու երկու կոպեկի դիմաց վաճառել մեր երեխաների ապագան և պետականությունը:

Անի Հովհաննիսյան

Նույն շարքից