Տնտեսություն 

Վրացական իշխանությունների որոշման արդյունքում Հայաստանից գնացքները չեն կարող հասնել Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Վրացական իշխանությունների որոշմամբ՝ սեպտեմբերի 1-16-ը չի գործի երկաթգիծը։ Այսինքն՝ Հայաստանից գնացքները չեն կարող հասնել Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ։ Պատճառը Թբիլիսիում կամրջի շինարարությունն է։

Ստացվում է՝ 16 օր բեռնափոխադրում չի իրականացվի, մինչդեռ երկաթուղով են Հայաստան ներկրվում բենզին ու դիզվառելիք, պարենային ու կենցաղային ապրանքներ։

Կկանգնի նաև արտահանումը Հայաստանից, օրինակ՝ հանքանյութի արտահանումը, որը երկաթուղուց բացի այլընտրանք չունի։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հաստատեցին մեր տեղեկությունը։ Միակ տարբերակն այն է, որ 16 օր ապրանքները կուտակվեն նավահանգիստներում և երկաթգիծը բացվելուն պես սկսեն արագ-արագ տեղափոխել Հայաստան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից