Գլխավոր Տեսանյութեր 

Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը. Զոհրաբ Մնացականյան /տեսանյութ/

analitik.am

Ես այսպես կասեմ, կարծես Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, այն իրական սպառնալիքը, որը վերաբերում է մեր տարածաշրջանի անվտանգությանը, և բարդույթ ունի՝ տարանջատելու հակամարտությունները և գնահատելու հակամարտությունները՝ ըստ իրենց արժանիքի, էության, պատմության: Այդ առումով է, որ մենք այստեղ ունենք անհամաձայնություն: Արամ Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով Ադրբեջանին սատարող ուկրաինական հայտարարությունների մասին:

«Մենք երկու տարվա ընթացքում շատ հետևողականորեն աշխատում ենք Ուկրաինայի հետ այդ առումով, քանի որ Ուկրաինայի բարեկամ ժողովրդի հետ մենք որևէ բարդույթ, որևէ խնդիր չունենք, և շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և հասցնել մեր ազդակները և պատգամները: Մենք համբերատար ենք և շարունակելու ենք դա անել: Բայց շարունակելու ենք անընդունելի համարել դիրքորոշումներ, որոնք կտրված են իրողությունից, որոնք հիմնված են այդ համընդհանուր մոտեցումների վրա: Սա ո՛չ տարածաշրջանին, ո՛չ իրենց, ո՛չ մեզ որևէ օգուտ չի բերում»,-նշել է նա:

Նույն շարքից