Կորոնավիրուս Հասարակություն 

Անընդունելի է, երեխաները չպետք է դիմակ կրեն․ Բժիշկն ահազանգում է

analitik.am

 

Ռուսաստանյան «Առաջին ալիքի» հաղորդավարուհի, բժշկական գիտությունների դոկտոր Ելենա Մալիշևան խոսել է երեխաների շրջանում դիմակ կրելու վտանգների մասին: Այս մասին վերջինս հայտնել է Instagram-ում:

Գրառումներներից մեկի մեկնաբանություններում հաղորդավարուհուն խնդրել են գնահատել Ղազախստանում ընդունված սահմանումն այն մասին, որ նորածին երեխաները պետք է դիմակ կրեն․ «Դա անընդունելի է։ Երեխաները ունեն թերի շնչառական համակարգ: Բացի այդ, նրանք մեծ վտանգ չեն ներկայացնում մեծահասակների համար»,-պատասխանել է Մալիշևան և շեշտել, որ ըստ Մանկաբույժների ամերիկյան ասոցիացիայի, երեխաների հետ նույնիսկ սոցիալական հեռավորություն պահելու անհրաժեշտություն չկա:

Հաղորդավարուհին նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ում արձանագրվել է երեխաների մահվան երկու դեպք, որոնք դիմակ են կրել։

 

 

Նույն շարքից