Կորոնավիրուս Հասարակություն 

Անխուսափելի է, բոլորդ վարակվելու եք․ Կորոնավիրուսից բուժված Բրազիլիայի նախագահն ափսոսանք է հայտնել

analitik.am

 

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ով վերջերս է բուժվել կորոնավիրուսից, հայտարարել է, որ վարակվելու են բոլորը: Այս մասին հայտնում են «Folha de Sao Paulo»-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ես գիտեի, որ մի օր վարակվելու եմ, ցավոք սրտի, կարծում եմ, որ գրեթե բոլորդ վարակվելու եք»,-ասել է նա: Բոլսոնարուն շեշտել է, որ գտնվում է ռիսկի խմբում, և նաև ափսոսանք է հայտնել կորոնավիրուսից մահացությունների կապակցությամբ:

«Մարդիկ ամեն օր մահանում են մի շարք պատճառներով, այսպիսին է կյանքը»,-եզրափակել է իր խոսքը նախագահը:

Կորոնավիրուսով Բոլսոնարուի վարակված լինելու մասին հայտնի է դարձել հուլիսի 7-ին: Այնուհետև նա ինքն է հայտնաբերել հիվանդության առաջին ախտանիշները: Հուլիսի 25-ին Բրազիլիայի նախագահը հայտնել է ապաքինվելու մասին:

 

Նույն շարքից