Իրավական Հասարակություն 

17-ամյա դեռահասը մեղադրվում է հայտնի աստղերի էջերի վրա հակերային հարձակման մեջ

analitik.am

 

ԱՄՆ-ում 17-ամյա դեռահասը ձերբակալվել է Twitter-ի էջերը կոտրելու կասկածանքով: Այս մասին հայտնում է WFLA-ն՝ հղում անելով Խիլսբորի նահանգի դատախազությանը:

Նշվում է, որ 17-ամյա Գրեմ Կլարկը մեղադրվում է կազմակերպված խարդախության, անձնական տվյալների կեղծման և այլ անձանց սարքեր մուտք գործելու մեջ:

Կասկածյալի գործողություններն անվանել են «աննախադեպ ծավալի բարդ կազմակերպված հարձակում»:

Սոցիալական ցանցում էջերի վրա զանգվածային հարձակման արդյունքում հակերին հաջողվել է մեկ օրվա ընթացքում ձեռք բերել ավելի քան 100,000 դոլար արժողությամբ բիթքոին:

Հայտնի է, որ պատանին ձերբակալվել է հուլիսի 31-ին, առավոտյան: Ձերբակալությունից հետո Twitter-ն իր էջում հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով իրավապահ մարմիններին կատարված աշխատանքի համար:

 

Նույն շարքից