Հասարակություն Տեսանյութեր 

Կրասնոդարի գազալցակայաններից մեկում ուժեղ պայթյուն է որոտացել /Տեսանյութ/

analitik.am

 

Կրասնոդարի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի արդյունքում երեք մարդ է տուժել: Պայթյունի պահը տեսանկարահանել են, հրապարակել է «112» հեռուստաալիքը:

Ավտոմեքենայից նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես է այրվում մոտակա շինությունը, և ինչ-որ պահի ուժեղ պայթյուն է տեղի ունենում, և տարածվում ամբողջ տարածքով:

Ըստ հեռուստաալիքի՝ հրդեհի տարածքը 300 քմ է: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Պայթյունի պատճառի մասին որևէ բան հայտնի չէ:

Նույն շարքից