Հասարակություն 

Սերժ Թանկյան, ողջ կյանքդ Հայոց ցեղասպանության ճանաչման համար ես պայքարել, հիմա սրտիդ ռեժիմը թուրք ներողների ոհմակ է. Հակոբյան

analitik.am

Սերժ Թանկյան,

Տվածդ խոստումը չկատարելու «պատճառ» ունես: Հայաստանի ժողովրդի վզին փաթաթածդ սրտիդ ռեժիմը թուրք ներողների, թուրքի հետ քիրվայություն անողների, թուրքի առաջ ծնկելու և «խաղաղ» ապրելու, թուրքի ուզածը հայկական դպրոց մտցնողների մի ոհմակ է: Սրանք նույնիսկ չեն խորշում պատմությունը կեղծել ու կեղծ պատմական փաստաթղթերով քաղաքական տհաս պնդումներ անել: Ողջ կյանքդ Հայոց ցեղասպանության ճանաչման համար ես պայքարել, Հայոց ցեղասպանության ճանաչումից ես խոսել, հիմա սրտիդ ռեժիմն իրականացնում է թուրքի երազած «ռեֆորմը», արածդ գործը ջուրն է լցնում:

Օգտվիր այս «առիթից» ու հայտարարի, որ թուրք ներողների, թուրքի հետ քիրվայություն անողների, թուրքի ուզածը հայկական դպրոց մտցնողների ռեժիմի պարագլխին տվածդ խոստումը (բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում) չես կատարելու, քանի դեռ սրանք իշխանության են:

Շատ չէ, բայց գոնե մի քիչ ժամանակ կշահես, որ չդառնաս համահայկական ծաղրի առարկա, մարդիկ վրադ չծիծաղեն ու չասեն՝ խոսք ես տվել, ինչի՞ չես անում, հո՞ դու ստախոս չես:

Միհրան Հակոբյան

Նույն շարքից