Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանը սկսում է Շվեյցարիայի հետ ավիահաղորդակցությունը

analitik.am

 

Ռուսաստանը Շվեյցարիայի հետ ավիահաղորդակցությունը սկսելու է օգոստոսի 15-ից: Մոսկվա-Ժնև-Մոսկվա չվերթներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ:

Ինչ վերաբերում է տեղեկությունների, որ օգոստոսի 11-ից Ռուսաստանը կարող է վերաբացել բոլոր ուղղություններով ավիահաղորդակցությունը, ապա դա հերքվել է:

Հիշեցնենք, որ այսօրվանից Ռուսաստանը սկսում է միջազգային ավիահաղորդակցությունը: Առաջին փուլում թռիչքներն իրականացվելու են Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից ու Դոնի Ռոստովից:

Հաղորդակցությունը դեռ կլինի միայն Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Տանզանիայի հետ: Այս ցանկն ընդլայնվելու է՝ հաշվի առնելով համաճարակաբանական վիճակը:

 

Նույն շարքից