Հասարակություն 

Հայտնի ռեփերի կինը խոստովանել է, որ ինքն է սպանել ամուսնուն ու մասնատել մարմինը

analitik.am

 

Ուկրաինացի ռեփեր Էնդի Քարթռայթի կինը՝ Մարինա Քոհալը խոստովանել է, որ ինքն է սպանել ամուսնուն: Քննությունը նաև պարզել է, թե ինչու է Մարինան այդ քայլին դիմել, սակայն վերջինս հրաժարվում է բացատրություն տալ՝ հղում անելով վատ ինքնազգացողությանը:

Ռեփերի մահվան մասին հայտնի դարձավ հուլիսի 30-ին: Որպեսզի թաքցնի ամուսնու մարմինը, երիտասարդ կինը մասնատել էր այն ու դրել տարբեր տոպրակների մեջ:

Ավելի ուշ, երբ նա չի կարողացել որևէ բան մտածել, թե ինչ կարելի է անել տոպրակների հետ, նա կապ էր հաստատել փաստաբանի հետ, ով էլ իր հերթին զանգահարել էր ոստիկանություն:

 

Նույն շարքից