Հասարակություն 

Երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած փոքրիկը սկսել է ինքնուրույն շնչել

 

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա:

Տասը օր անց փոքրիկը գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:

Հիշեցնեմ, փոքրիկի մայրը վթարի հետևանքով մահացել էր, հայրն էլ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից