Հասարակություն 

Հետաքրքիր դիտարկումներ համբույրի մասին

analitik.am

 

Սեքսապաթոլոգ և լրագրող Վլադիմիր Շախիջանյանը համբույրն անօգուտ է անվանել: Այս մասին նա հայտարարել է «Говорит Москва»-ի եթերում, փոխանցում է Լենտան։

Շախիջանյանը նշել է, որ չգիտի համբուրվելու ոչ հոգեբանական, ոչ ֆիզիկական օգուտները, իսկ այդ պրոցեսն ինքնին մարդկանց միջև ոչ բանավոր հաղորդակցության ձև է: Միևնույն ժամանակ, փորձագետը հավելել է, որ «համբուրվել կարելի է և պետք է այնքան, որքան ցանկանում եք»:

Սեքսապաթոլոգը շեշտել է, որ համբուրվելիս մարդիկ հազարավոր մանրէներ են փոխանակում, ինչը կարող է վտանգավոր լինել կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: «Որքան հազարավոր մանրէներ ստանում եք, այդքան էլ տալիս ես, տեղի է ունենում մանրէների փոխանակում: Մեր բերանի մեջ շատ մանրէներ կան, կան նաև լեզվի վրա, թքի մեջ, լնդերին և մեր ատամների վրա»,-ամփոփել է նա:

 

Նույն շարքից