Իրավական 

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ծաղիկ Ա.-ն բերման ենթարկվեց

analitik.am

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասից բերման է ենթարկվել Ծաղիկ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը), 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը), 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 326-րդ (Պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Ծաղիկ Ա.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Նույն շարքից