Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ ևս երկու պատվաստանյութ կփորձարկվի

analitik.am

 

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ ևս երկու պատվաստանյութ կփորձարկվի։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, փոխանցում է Ինտերֆաքսը:

«Հիմա փաստաթղթերի փաթեթ է նախապատրաստվում գրանցման համար: Մեկ այլ պատվաստանյութ անցնում է կլինիկական փորձարկումներ։ Մենք ակնկալում ենք առնվազն ևս երկու դիմում ներկայացնել առաջիկա մեկուկես-երկու ամիսների ընթացքում՝ կլինիկական փորձարկումների հաստատման համար»,-ասել է նա:

Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լայնածավալ օգտագործումը նախատեսվում է սկսել հոկտեմբերից: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ պատվաստանյութերի փորձարկումներն ավարտվել են:

 

Նույն շարքից