Կորոնավիրուս Հասարակություն 

Ղազախստանում իրականացվել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումը

analitik.am

 

Ղազախստանում իրականացվել է մարդու առաջին պատվաստումը կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով 24.kz-ին:

Նշվում է, որ պատվաստումն իրականացվել է Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի Պատվաստանյութերի ուսումնասիրման միջազգային կենտրոնում: Առաջինը պատվաստանյութը ստացել է կենտրոնի տնօրեն Կայսար Տաբինովը․ նրան ներարկել են COVAX-19 պատվաստանյութը:

Հայտնի է, որ պատվաստանյութը ստեղծվել է Ավստրալիայում և այժմ անցնում է լաբորատոր փորձարկումների առաջին փուլը:

 

Նույն շարքից