Միջազգային Քաղաքականություն 

Բաքվի քարոզչամեքենային պատին եմ դեմ տվել․ թուրքագետը՝ ադրբեջանական «սենսացիոն լուր»-ի մասին

Թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվությանը։ Նա գրում է․

«Բաքվի քարոզչամեքենային պատին եմ դեմ տվել, բայց դե չեն կարող փախչել, կա փաստ, կա իրողություն։
Ասում են, թե ես այնքան վախեցած եմ, որ չեմ հասկացել, թե այդ երկու կործանիչները որտեղ են մանևրել։ Բաքվի բռնապետի քարոչամեքենան պարզ ասում է « մանևրել են Ղարաբաղի երկնքում»։
Իսկ թե ինչու հենց այս հաղորդավարուհին ի սկզբանե չի նշում , որ Բեյլագանի երկնքում են մանևրել, այլ ոչ թե «Ղարաբաղի», դա արդեն պարզից էլ պարզ է։ Ասում են, թե Բեյլագանը նույնպես Ղարաբաղ է։ Լավ է, որ խոստովանում են, որ պատմական Հայոց Փայտկարանը նույնպես Արցախի մաս է կազմում։
Իսկ թե ինչու եմ ես այդպես ոսկոր մնացել այս արհեստածին և խառնածին ամբոխի կոկորդին, մնում է միայն ենթադրել ։ Իսկ թուքագետ բառն էլ չակերտների մեջ են գրել, որպեսզի իրենց կողմից օգտագործված և իմ կողմից նկատված տրյուկի մասին լուրը արժեզրկեն։
Հ․Գ․ Համացանցում հոխորտալ գիտեք միայն, իսկ մարտի դաշտում իսկական վախկոտներ եք»։

На изображении может находиться: 1 человек

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Այս օրերին ուշի ուշով հետևում եմ Ադրբեջանում տեղի ունեցող լայնածավալ թուրք-ադրբեջանական «ԹուրԱզ Արծիվ-2020» անվանումը կրող զորվարժությանը։ Խոսել եմ, ու դեռ խոսելու եմ այս զորավարժության մասին, քանի որ ադրբեջանական քարոզչական դաշտում արդեն նկատելի են սադրանքներ պարունակող ինֆորմացիաներ։

Մի քանի օր մեր լրատվականներից մեկին տված հարցազրույցներիցս մեկում ասել էի, որ այս զորվարժության ժամանակ սադրանք կարող է լինել ոչ թե կրակոց, կամ նմանատիպ մի բան սահմանի վրա, այլ պարզապես փորձ կանեն այդ զորավարժությանը մասնակցող ռազմաօդային ուժերը հատեն արցախա-ադրբեջանական օդային սահմանը և դա արդեն կլինի սադրանք և կանաչ լույս նոր բախման համար։ Այսօր ադրբեջանական հեռուստաընկերություններով սկսել են տարածել «սենսացիոն լուր»։

Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի՝ ադրբեջանական և թուրքական երկու ինքնաթիռներ «մանևրել են Ղարաբաղի երկնքում»։ Ակնհայտ է, որ սա սուտ է, սակայն այս սուտը ադրբեջանական իշխանությունը սեփական հասարակությանը հրամցնում է որպես զորվարժության արդյունք, այսինքն, որ կարող են երկու պետության ռազմական ինքնաթիռները Արցախի երկնքում մանևրել։

Սա, իսկապես, սադրանք է, սադրանք ինֆորմացիոն դաշտում, քանի որ ստահոդ լուրերի տարածումով նույնիսկ վտանգի տակ են դնում զորավարժության հետագա անցկացման հնարավորությունը, քանի որ այդ կերպ նաև ակնհայտորեն սրում են առանց այդ էլ պայթյունավտանգ իրավիճակը»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից