Հասարակություն Պատահարներ 

10 ամիս առաջ դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին տեղափոխել են հիվանդասենյակ. news.am

analitik.am

Եղեգնաձորում 10 ամիս առաջ դաժան ծեծի հետևանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է  փոխգնդապետի եղբայրը՝Կարեն Մխիթարյանը՝ նշելով, որ այնտեղ արդեն եղբորը կխնամի մայրը:

«Եղբայրս շարունակում է կոմայի մեջ մնալ, ուղղակի սարքավորումներն են անջատել և հիվանդասենյակ են տեղափոխել, որպեսզի մայրս կարողանա մնա և խնամի: Դեռ չենք ցանկանում տուն տեղափոխել, քանի որ մտածում ենք կարող է վիճակը վատանա, գոնե բժիշկների վերահոսկողության ներքո կգտնվի»,- ասել է նա:

Նշենք, որ այս գործով առանձնացված մասն արդեն ուղարկվել է դատարան, դեռ դատի օր չկա նշանակված:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում, «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով»  նախնական ախտորոշմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը և ենթարկվել է շտապ վիրահատության:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն շարքից