Հասարակություն Պատահարներ 

Ավտոմեքենան Դեբեդ գետի կամրջից ընկել է երկաթգծի վրա

Օգոստոսի 1-ին, ժամը 19:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և Դեբեդ գետի կամրջից ընկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Թումանյան-Շահալի 2632 կմ П.6 գծամասում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարութ Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա. տուժածներ չկան։

Ժամը 21։04-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Matrica» ինժեներական տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից