Հասարակություն 

Ինչպես են հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները լրացնելու դասերը․ պարզաբանում է նախարարությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպում է խորհրդատվություններ և դասեր։ Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։
‼️Նախարարության և մարզպետարանների աջակցությամբ լուծում է տրվել հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ հասանելիության և տեխնիկական սարքավորումների ապահովման խնդրին՝ օգտագործելով ԿԳՄՍ նախաձեռնության շրջանակում ապրիլ-հունիս ամիսներին հավաքագրված տեխնիկական սարքավորումները։

E-school Armenia կայքի «Առաջադրանքներ» բաժնում (http://e-school.am/tasks) սովորողների համար կտեղադրվեն ամառային առաջադրանքներ, հանձնարարություններ ու խորհուրդներ, որոնց պետք է նախօրոք ծանոթանալ և կատարել դրանք մինչ դասավանդողների հետ տեսահանդիպումներին մասնակցելը։ Տեսահանդիպումների ժամանակացույցը և հղումները նույնպես կտեղադրվեն կայքի «Առաջադրանքներ» բաժնում։
Ամառային առաջադրանքներում ներառված բոլոր տեսադասերը տեղադրված են E-school Armenia կայքի «Մեր դասերը» բաժնում http://e-school.am/lessons։

Ստորև ներկայացնում ենք առաջին շաբաթվա /օգոստոսի 3-8-ը/ դասացուցակը.
🔸Երկրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը - օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 5-ին՝ ժամը 16։00-ին
Մաթեմատիկա - օգոստոսի 5-ին՝ ժամը 17։00-ին

🔹Երրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը - օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 6-ին՝ ժամը 16։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 6-ին՝ ժամը 17։00-ին

🔸Չորրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը - օգոստոսի 7-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 8-ին՝ ժամը 16։00-ին
Մաթեմատիկա - օգոստոսի 8-ին՝ ժամը 17։00-ին

🔹Հինգերորդ դասարան
Մաթեմատիկա - օգոստոսի 4-ին՝ ժամը 10։00-ին
Բնագիտություն - օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ին
Մայրենի - օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին

🔸Վեցերորդ դասարան
Մաթեմատիկա - օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ին
Բնագիտություն - օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ին
Աշխարհագրություն - օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին

🔹Յոթերորդ դասարան
Քիմիա - օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ին
Ֆիզիկա - օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ին
Կենսաբանություն - օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին
Աշխարհագրություն - օգոստոսի 7-ին՝ ժամը 10։00-ին

🔸Ութերորդ դասարան
Կենսաբանություն - օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ին
Ֆիզիկա - օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին
Քիմիա - օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին
Հայոց լեզու - օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին
Հայ գրականություն - օգոստոսի 6-ին՝ ժամը 13։00-ին
Աշխարհագրություն - օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին
Համաշխարհային պատմություն - օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին։

Նշենք, որ նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող ամառային դասընթացների առաջին շաբաթվա դասացուցակը և սովորողների մասնակցության կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։
Մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկվել է հանձնարարական տալ համապատասխան ստորաբաժանումներին՝ իրենց ենթակայությամբ գործող դպրոցներում ապահովել հեռավար դասերը լրացնելու գործընթացը։ Նույն հանձնարարականը տրվել է նաև ԿԳՄՍ նախարարության ենթակա ուսումնական հաստատություններին։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից