Հասարակություն Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Լոնդոնի «Արսենալը», նվաճեց Անգլիայի գավաթը

Ֆուտբոլի Անգլիայի 2019-20թթ գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում Լոնդոնի «Արսենալը» 2:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին» և 14-րդ անգամ նվաճեց պատվավոր մրցանակը:

Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց «Չելսիի» խաղացող Քրիստիան Պուլիշիչը: Առաջին խաղակեղի 28-րդ րոպեին «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը 11մ հարվածով հավասարեցրեց խաղը, իսկ երկրորդ կեսի 67-րդ րոպեին խփեց հաղթական գնդակը:

«Արսենալն» բացի գավաթը նվաճելուց, միաժամանակ իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի լիգայի խմբային փուլին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» ֆուտբոլիստն է, սակայն ընթացիկ մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է գալիս Հռոմի «Ռոմայում»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից