Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«ԽՍՀՄ տարիներին օգոստոսի առաջին կիրակին նշվում էր որպես անասնապահության և հովիվների օր։
Այսօր ՀՀ-ում չկա այդպիսի տոն և չկա անգամ համապատասխան գերատեսչություն (Գյուղատնտեսության նախարարություն), որն ուշադրություն կդարձներ այս չափազանց կարևոր ոլորտին:
Ամեն դեպքում շնորհավորում եմ մեր հարգելի հովիվներին, ովքեր գիշեր-ցերեկ, անձրևին, կարկուտին ու արևին աշխատում և հայոց լեռներում ստեղծում են այն բարիքները, առանց որի գյուղարտադրանքը անհնար է պատկերացնել»։