Բարի օր Քաղաքականություն 

Կրթական չափորոշիչների մշակումը սորոսականներին հանձնելն անթույլատրելի է․ Անի Հովհաննիսյան

analitik.am

«Անվտանգ կրթություն» հարթակի հիմնադիր, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սորոսականներն իրենց հռչակել են կանանց իրավունքների պաշտպաններ, սակայն այն, ինչ անում է այդ հիմնադրամն իր ծրագրերով ոչ թե կանանց դերի ավելացում է, այլ լրիվ հակառակը:

Փաստացի, խեղաթյուրելով ֆեմինիզմի գաղափարը , սորոսականները կանանց իրավունքների պաշտպանության անվան տակ զգալիորեն թուլացրել են կանանց դերն ու նշանակությունը՝ հավասարեցնելով կանանց ԼԳԲՏ անձանց՝ տրանսգենդերներին, տրանսվիստիտներին և այլն: Այստեղից էլ սկսվել է նաև ընտանիքի գաղափարի արժեզրկումը:

Այս քայքայիչ գաղափարների ընդդիմախոսներին էլ հռչակել են հետադեմ՝ ասելով, թե իբր այն մարդիկ, ովքեր դեմ են իրենց ցնդաբանությանը, կողմ են կանանց և երեխաների նկատմամբ բռնություններին, կնոջ ստորադաս դերին և այլն: Իհարկե, կան նաև այդպիսիք, ովքեր նույնպես խեղաթյուրված պատկերացումներ ունեն, բայց դա այլ քննարկման թեմա է:

Իրականությունն այն է, որ հենց սորոսականների տարածած գաղափարների արդյունքում են աշխարհում ավելացել երեխաների նկատմամբ սեռական բռնությունները, ստորադասվել կանայք, արդեն վերանում են ընդունված և բնական սեռերը, ինչի փոխարեն փորձ է արվում ներդնել անսեռ, անհայրենիք, անսկզբունք զոմբիների հասարակություն, որը կամ պետք է ենթարկվի իրեն ՛՛բուծած՛՛ տերերին, կամ էլ վերանա: Հենց այստեղ էլ կայանում է ազգային անվտանգության խնդիրը, որի մասին միշտ ասում եմ: Ի դեպ, զոմբիացած հասարակություն ձևավորում են մի շարք պատճառներով՝ այլ պետությունների պատվերի շրջանակներում, ֆինանսական խոշոր եկամուտների ակնկալիքով և այլն:

Զոմբիների հասարակություն ձևավորելու համար շատ կարևոր է երեխաների հետ աշխատանքը, քանի որ ավելի հեշտ է փոքր տարիքից խեղաթյուրել մարդու հոգեբանությունն ու արժեհամակարգը, քան արդեն ձևավորված մոտեցումներ, արժեքներ ունեցող չափահասին փորձել փոխել:

Այս քայքայիչ ծրագրի ներդրումը խիստ վտանգավոր է, քանի որ նույնիսկ մեկ տարի երեխաների հետ տարված աշխատանքը բավարար է լինելու նրանց ուղեղում այս կեղտոտ գաղափարախոսության հիմքերը դնելու համար: Հետո այն փոխելը գրեթե անհնար է դառնում՝ առավել ևս, երբ պետական կառավարման օղակներում ներգրավված են լինում սորոսականները, քանի որ երեխան սկսում է հակադրվել ծնողին, և ունենալով պետության աջակցությունն՝ ի դեմս սոցիալական աշխատակիցների, ՀԿ-ների, իրավապահ մարմինների, անարգել իրագործվում է զոմբիացման ծրագիրը, ծնողն այլևս ոչինչ չի կարող անել:

Հենց սա է կարևոր հասկանալ, որ կրթական չափորոշիչներում պետք է ոչ թե մի քանի անձի, կետերի փոփոխություն, այլ համակարգային, գաղափարական փոփոխություն: Կարճ ասած, կրթական չափորոշիչների մշակումը սորոսականներին հանձնելն ուղղակի անթույլատրելի է: Հիմա առավել, քան երբևէ, օրհասական է դառնում սորոսականներին պետական մարմիններից արմատախիլ անելու հարցը:

Նկարում 8-ամյա երեխա է, ում ԱՄՆ-ում օգտագործում են ԼԳԲՏ քարոզչության նպատակով»:

На изображении может находиться: 1 человек, стоит

Նույն շարքից