Հասարակություն Պատահարներ 

Աշտարակում BMW-X5-ը բախվել է կայանված Opel-ներին, այնուհետև վրաերթի ենթարկել 3 հետիոտնի

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:45-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի բնակչ, 29-ամյա Աղասի Կ.-ն, Աշտարակ քաղաքի Մաշտոցի փողոցում, իր վարած BMW-X5 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված 2 Opel-ների:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այնուհետև վրաերթի է ենթարկել նշված ավտոմեքենաներին հարակից մայթին կանգնած, Աշտարակ քաղաքի բնակիչներ, 37-ամյա Տիգրան Վ.-ին, 31-ամյա Գագիկ Բ.-ին և 31-ամյա Հովհաննես Բ.-ին:

Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Նույն շարքից