Հասարակություն 

Իրանական հզոր լեզվական ճնշման արդյունքում ադրբեջաներենն այլ ելք չի ունեցել. Իրանագետ

analitik.am

Ադրբեջանցի հեղինակի մի նյութ էի կարդում, որտեղ փորձ էր կատարվում գրեթե ժխտել իրանական ազդեցությունն ադրբեջաներենի վրա։

Մինչդեռ որևէ մեկը, օրինակ՝ կարծես չի բացատրել, թե ինչո՞ւ, դիցուք, ի տարբերություն օղուզական մյուս երկու լեզուների՝ թուրքերենի և թուրքմեներենի, ադրբեջաներենում առկա է ցուցական դերանունների երկաստիճան համակարգ (կան՝ bu «այս», o «այն», բացակայում է` şu «այդ»)։

Ակնհայտ է, որ օղուզական լեզուներից միայն ադրբեջաներենում վկայված ցուցականների երկաստիճան համակարգն իրանական ազդեցության հետևանք է, քանի որ պարսկերենում (նաև դրա կովկասյան տարբերակում՝ թաթերենում) և թալիշերենում նույնպես այդ դերանունները երկաստիճան են (պրսկ․ in, կովկ․ պրսկ․ in, թալ․ əm «այս»; պրսկ․ ān, կովկ․ պրսկ․ un, թալ․ a «այն»)։

Այլ խոսքերով՝ իրանական հզոր լեզվական ճնշման արդյունքում ադրբեջաներենն այլ ելք չի ունեցել, քան կորցնել մյուս օզուզական լեզուներին բնորոշ ցուցական դերանունների եռաստիճան համակարգն՝ այն ամբողջովին վերակառուցելով իրանականի օրինակով։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Նույն շարքից