Գլխավոր 

Թուրքական կործանիչները Երևանին հարված հասցնելու հեռավորությամբ մոտեցել են Հայաստանի սահմանին. Լենտա

analitik.am

Թուրքական F-16 կործանիչները մաքսիմալ մոտեցել են Հայաստանի հետ սահմանին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով avia.pro-ին:

Թուրքական կործանիչները Հայաստանի հետ սահմանին մոտենալուց հետո հեռացել են այն պահին, երբ Երևանից դրանց հեռավորությունը եղել է ընդամենը 56 կմ: Պորտալի տեղեկություններով, այդկերպ օդանավերը կարող էին մշակել Հայաստանի մայրաքաղաքին հարված հասցնելը: Այդ մանևրը թույլ է տալիս հարված հասցնել այն զինատեսակներով, որոնք Թուրքիայի ռազմաօդային ուժերն ունեն իրենց զինանոցում:

Դրանից հետո Հայաստանի հետ սահմանին երևացել են նաև ադրբեջանական ու թուրքական ռազմաօդային ուժերի ուղղաթիռները:

 

Նույն շարքից