Կորոնավիրուս Հասարակություն 

Բուհերը ռիսկի են դիմում՝ վերաբացվելով համավարակի պայմաններում․ New York Times

analitik.am

 

Համաձայն ԱՄՆ-ի 270 բուհերում «New York Times» թերթի անցկացրած հարցման արդյունքների՝ ավելի քան 6,600 ուսանող և դասախոս վարակվել է COVID-19-ով, որոնցից 14-ը մահացել են:

Մոտ հազար բուհերի մեծ մասը չի արձագանքել հարցմանը, իսկ ներկայացրած տվյալները չեն ընդգրկում շատ վայրերում արդեն սկսված աշնանային կիսամյակի տվյալները:

Այդուհանդերձ, թերթը եզրակացրել է. «Այս տվյալները, որոնք միանշանակ կարելի է ասել, որ լիարժեք չեն, այնուամենայնիվ ցույց են տալիս այն ռիսկը, որին դիմում են բուհերը՝ վերաբացվելով համաճարակի պայմաններում»:

Ամերիկյան համալսարանները փորձում են առավելագույնս անվտանգ կերպով շարունակել կրթություն տրամադրել՝ որոշ մասը լիովին պահպանելով առցանց ուսուցումը, մյուսներն էլ դասերի միայն մի մասը մասնաշենքում անցկացնելով:

Ամերիկայի Ձայն

 

Նույն շարքից