Հասարակություն 

Ռուսաստանում դեսանտները ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստին

 

Յարոսլավլում մի խումբ դեսանտներ հարձակվել են ԼԳԲՏ ակտիվիստի վրա: Այս մասին տեղեկացնում է Լենտան՝ հղում անելով 76.ru պորտալին:

Ակտիվիստը կանգնած է եղել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում՝ «Համասեռամոլները նույնպես ծառայում են օդային ուժերում» պաստառով: Դրանից հետո փողոցով անցնող դեսանտները հարձակվել են նրա վրա։

Երկու ոստիկան փորձել են միջամտել, սակայն դեսանտները մի քանի հարված են հասցրել ԼԳԲՏ ակտիվիստին, կոտրել վերջինիս ակնոցները:

Ակտիվիստը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։

 

 

  •  
  •  
  •  
  • 9
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    10
    Shares

Նույն շարքից