Հասարակություն Տեսանյութեր 

Էն ջարդված ճոճանակների վրա խաղում ենք. Հայկ Մարությանը դուր չէր գա Հայկ Մարությանին /տեսանյութ/

analitik.am

 

 

 

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մաշտոցի պուրակում 4 ծառ է հատվել, ընթանում է շինարարություն:

«Սա Մաշտոցի պուրակն է, այն նույն պուրակը որի համար դեռ տարիներ առաջ քաղաքապետն ինքն էր պայքարում։

Այս պուրակում դեռ ամիսներ առաջ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի ու ավագանու մի քանի անդամների ջանքերով ձեռք բերվեց հստակ պայմանավորվածություն և դադարեցվեց ծառերը կտրելու գործընթացը:(նյութը մեկնաբանությունում)

Սա այն պուրակն է, որտեղ հատկապես երեկոյան ժամերին շատ կտեսնենք խաղացող երեխաների ու զբոսնող մարդկանց։

Եվ ի վերջո սա պուրակ է՝ տեղ, որտեղ պետք է լինեն ծառեր ու կանաչ միջավայր, այլ ոչ քարե անշուք ու միայն բիզնես նպատակ հետապնդող ինչ որ շինություններ։

Ընկերներ սա կանաչ միջավայրի ոչնչացում է, ուրիշ ոչինչ։

Սա Երևան քաղաքի դիմագծի ոչնչացում է, ուրիշ ոչինչ։

Սա անտարբերության հետևանք է, ուրիշ ոչինչ»,-գրել էր «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Հարութ Առաքելյանը:

Սոցկայքի օգտատերերը կատարվածի մեջ մեղադրում են քաղաքապետ Հայկ Մարությանին, ով տարիներ առաջ մեկ այլ դերասան Հովհաննես Ազոյանի հետ պայքարում էր Մաշտոցի պուրակի պահպանման համար:

 

 

 

Նույն շարքից