Հասարակություն 

Ֆինլանդիայի վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ

analitik.am

 

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարին ամուսնացել է: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով երկրի կառավարության պաշտոնական կայքին։

Քաղաքական գործիչն ամուսնացել է ֆուտբոլիստ Մարկուս Ռայկկոնենի հետ, ում հետ նա արդեն 16 տարի է ինչ ընկերություն է անում: Զույգը դուստր ունի, նա արդեն 2,5 տարեկան է: Հարսանիքը տեղի է ունեցել կառավարության ղեկավարի նստավայրում, հրավիրվել են նորապսակների հարազատներն ու ընկերները:

Մարին երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է անցյալ տարվա դեկտեմբերից: Նա դարձել է այս պաշտոնում երրորդ կինը, ինչպես նաև ամենաերիտասարդ վարչապետը ոչ միայն Ֆինլանդիայում, այլև ամբողջ աշխարհում: Նրա կաբինետի 19 նախարարներից 12-ը կանայք են, իսկ երկրի խոշորագույն կուսակցությունների հինգ ղեկավարներից չորսը նույնպես կանայք են:

 

Նույն շարքից