Գլխավոր Հասարակություն 

Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև

analitik.am

Ս.թ. օգոստոսի 1-ին Տորոնտոյում՝ ժամը 22.30-ի սահամաններում, տեղի է ունեցել միջադեպ հայերի և ադրբեջանցիների միջև: Այս մասին հայտնում են Կանադայում Հայաստանի դեսպանությունից:

«Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը:

Կրկին անգամ կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից