Հասարակություն 

Այսօր Իրաքյան Քրդստանում եզդիների Ցեղասպանության հիշատակի օրն է

analitik.am

Այսօր Իրաքյան Քրդստանում եզդիների Ցեղասպանության հիշատակի օրն է։

2014թ․-ի հենց այս օրը , օգոստոսի 3-ին, տարածաշրջանում հիմնադրված ԻՊ-ի զինյալները գրավում են եզդիաբնակ Սինջարն ու սրի քաշում հազարավոր եզդիների, հազարավորների, հիմնականում կանանց և երեխաների, գերեվարում են։ Մինչև վերջերս ԻՊ-ի զինյլաները կապ էին հաստատում գերի վերցված և ստրկացած եզդիների հարազատների հետ և փորձում բարձր գլխագնով վաճառել նրանց։

Գերությունից ազատված շատ եզդիներ ինքնասպան էին լինում , քանի որ զինյալները բռնաբարել և անարգել էին նրանց։

Զորակցությունս եմ հայտնում Եզդի եղբայրական ժողովուրդին, կիսում ցավն ու կսկիծը։ Որպես Ցեղասպանություն կրած ազգի զավակ, գիտեմ, թե ինչ ծանր հետք է այն թողել և դեռ դարեր շարունակ այդ հետքը զգալու ու կրելու է Եզդի ժողովուրդը։

Թուրքական ծագում ունեցող ԻՊ-ն տարածաշրջանում դարձավ 20-րդ դարասկզբի թուրքական յաթաղանը և խեղեց շատ ազգերի, ժողովուրդների ճակատագրեր։

Փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Նույն շարքից