Միջազգային Քաղաքականություն 

Թրամփի «վերջին նվերը»՝ Պուտինին․․․

 

ԱՄՆ զորքերի ավելի քան մեկ երրորդը Գերմանիայից դուրս բերելու որոշումը, հավանաբար, «վերջին նվերն» է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփից: Այսպիսի կարծիք է հայտնել վերլուծաբան Նիկ Ռոբերտսոնը, փոխանցում է Լենտան։

Փորձագետը նշել է, որ Ամերիկայի ղեկավարի նվերները Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական հակառակորդներին չեն դադարում նրա ողջ նախագահության ընթացքում: Եվ նա առանձնապես ծանր սխալ է համարում Եվրոպական հրամանատարության զորքերի վերաբաժանման որոշումը:

Ըստ Ռոբերտսոնի, Թրամփին անհրաժեշտ է եղել մի քանի վայրկյան՝ իր որոշման մասին հայտարարելու համար, բայց միևնույն ժամանակ «կարող է տարիներ պահանջվել այդ վնասը շտկելու համար, որն այն կհասցնի ռազմական դաշինքին»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից