ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
Վարակակիրները Ստեփանակերտի հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Նրանցից 3-ն ապրում են Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում, 1-ն էլ՝ Ստեփանակերտում:
Կորոնավիրուսով հիվանդ 12 քաղաքացի ապաքինվել է:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 243 մարդու մոտ, որից 179-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 112 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 151 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 6 095 փորձանմուշի հետազոտություն:
Արցախի տեղեկատվական շտաբ